2022 թվականի օգոստոսի 11֊ին ԻՀԱ-ն հյուրընկալել էր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները խոսեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունների և փաստաթղթերի, հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունների, իրավական փաստաթղթերի և մարմինների, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա փուլերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման մասին։ Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը մասնակիցների հետ քննարկեց …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 21-ին քննարկել են դասընթացի առաջին 5 թեմաները, որոնք էին՝ Առաջնորդություն, ՀՀ իրավական ակտերի համակարգը և իշխանության ճյուղերը, Կոռուպցիայի հասկացությունը, տիպաբանությունը, Հակակոռուպցիոն միջազգային իրավական նախաձեռնություններ և պայմանագրեր, Կուալա Լումպուրի սկզբունքները։ Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցների հետ քննարկեց թեմաների վերաբերյալ հանրության ընկալումները, դրանց զարգացման միտումները, փոփոխությունների հնարավորությունները։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց …
2022 թվականի հուլիսի 8-ին մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքը։ Մի քանի տասնյակ դիմորդներից ընտրվել են 35-ը, Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Դպրոցը անցկացվում է հիբրիդային` առցանց, հեռավար և դեմ առ դեմ, ձևաչափով: Ունկնդիրներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը, որից հետո ունկնդիրները ներկայացրեցին միմյանց: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան …
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում: Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 30 տարեկան շրջանավարտները: Հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումը կկազմակերպվի հետևյալ փուլերով. ա/ ԱՌՑԱՆՑ …
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում: Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները. Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ ապրիլի 12-ին, հանրային քննարկում էին կազմակերպել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը հանրային քննարկման է դրվել ԿԳՄՍՆ-ի կողմից։ Այս նախագծով նախատեսվում է, որ կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը, և …
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: Սա ամրագրված է նաև Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ «Այս առումով, բացահայտման արդյունավետության տեսանկյունից կարևորվում է, նախևառաջ, կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը: Ուստի, փոփոխություն կկատարվի ՀՀ քրեական օրենսգրքում՝ նախատեսելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը: Մասնավորապես, Գլխավոր դատախազի կողմից հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկը ներառում է հանցագործությունների …