«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման …
Մովսես Արիստակեսյանը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, հանդիսանում է նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Մովսես Արիստակեսյանի խոսել է կոռուպցիայի դեմ …
Սույն թվականի մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հինգերորդ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խմբի 1-ին նիստը: Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խումբը ստեղծվել և դրա անհատական կազմը հաստատվել էր ՀՀ արդարադատության նախարարի 2022թ.-ի փետրվարի 14-ի N 75-Ա հրամանով, որը փոփոխվել էր արդարադատության …
Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի համալրված կազմով առաջին նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման …
2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Հայաստանը …
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 1-ին, երկարաժամկետ ծանր հիվանդությունից հետո, կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ և 2020-2022թթ. պատվիրակ Գայանե Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ նաև Ադրբեջան) կոռումպացված ղեկավարության հովանավորությամբ այսպես կոչված էկո ակտիվիստների կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության (այսուհետ՝ նաև Արցախ, Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ սկսված շրջափակումը՝ ընդգծում է, որ այդ անմարդկային գործողությամբ. շարունակվում է Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ հարյուրամյակ ընթացող …