Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդուրը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոալիցիայի 7-րդ համաժողովի ժամանակ որոշում էր ընդունել, որ առաջաիկա տարում կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով կստանձնեն «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը (09․12․22-08․06․23 թթ․) և «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական Հակոբ Ավագյանը (09․06․23-09․12․23 թթ․)։ Այսպիսով …
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդուրը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոալիցիայի 7-րդ համաժողովի ժամանակ որոշում էր ընդունել, որ առաջաիկա տարում կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով կստանձնեն «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը (09․12․22-08․06․23 թթ․) և «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական Հակոբ Ավագյանը (09․06․23-09․12․23 թթ․)։ Մովսես Արիստակեսյանը …
Հունիսի 1-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիտսակեսյանը։ Նիստի օրակարգի շրջանակներում ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հաշվետու ժամանակաշրջանի գործունեության հաշվետվությունը։ Քննարկում ծավալվեց ՀՀ 2024-2026 ՄԺԾԾ-ի և ՀՀ 2024թ-ի պետական բյուջեի ԿԿՀ բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկման վերաբերյալ, Գնումների էլեկտրոնային համակարգի ներդման քննարկման վերաբերյալ, ինչպես …
Իրավաբանների հայկական ասոցիացիայում մայիսի 31-ին հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Արտամետ և Տալվորիկ համայնքներից երեխաներ։ ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նրանց հետ խոսեց ազգային արժեքների, արդյունավետ կառավարման ստանդարտների, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, հակակոռուպցիոն կրթության մասին։ Անցկացվեց նաև արժեքների վերաբերյալ խաղ։ Մի քանի թիմի բաժանված երեխաները նշեցին իրենց համար առաջնային արժեքները: Արդյունքում …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ միասին հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի` 2023 թվականի ընդունելություն։ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեխղճության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց …
Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի և հակակոռուպցիոն կրթության ոլորտների մոնիթորինգի արդյունքները։ Նա նշեց, որ մշտադիտարկման նպատակներն են՝ գնահատել «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի՝ 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների …
Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները։ Նա ներկայացրեց նաև բովանդակային մի շարք առաջարկություններ՝ այդ թվում․ կոռուպցիայի կանխարգելման մասին իրավակարգավորումների միասնական ակտի մշակում, ԿԿՀ-ի գործունեության, ռեսուրսների, կարողությունների և ազդեցության գնահատում, քաղաքացիական հասարակության …
Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Առնոլդ Վարդանյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի հակազդման ոլորտին վերաբերող արդյունքներն ու առաջարկությունները։ «Անհրաժեշտ է միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննությամբ զբաղվող քննիչների, դատախազների դատավորների արտահերթ վերապատրաստումներ, մշակել առանձին հանցագործություններով …
ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսի և քննարկման մասին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումը կարելի է համարել կառավարություն-քաղհասարակություն կառուցողական երկխոսության նոր ազդակ, ինչը երկար ժամանակ է ինչ բացակայում էր։ «Հույս եմ հայտնում, որ այս շրջանակներում էլ ավելի կակտիվանա երկխոսությունը՝ ի նպաստ Հայաստանում …
Հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքներն ամփոփելիս կարևոր է ներկայացնել ոչ թե չկատարված աշխատանքը, այլ խնդիրները վերհանումը, որ նոր ռազմավարությունում դրանք տեղ չգտնեն։ Այս մասին մայիսի 11-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը: «Տարբեր ռազմավարություններում ցուցիչներ են դրվում, հետո գրվում՝ այս ցուցիչը …