Մայիսի 11-ին կայացել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը։ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման …
Մովսես Արիստակեսյանը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, հանդիսանում է նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Մովսես Արիստակեսյանի խոսել է կոռուպցիայի դեմ …
Սույն թվականի մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հինգերորդ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խմբի 1-ին նիստը: Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խումբը ստեղծվել և դրա անհատական կազմը հաստատվել էր ՀՀ արդարադատության նախարարի 2022թ.-ի փետրվարի 14-ի N 75-Ա հրամանով, որը փոփոխվել էր արդարադատության …
Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի համալրված կազմով առաջին նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման …
2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Հայաստանը …