ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.: Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի …
ԲԴԽ-ի լիազորությունները կընդլայնվեն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների միջոցով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի և փաստաբան Արտաշես Խալաթյանի հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
ՍիվիլՆեթը մարտի 30-ին՝ ժամը 17:00-ին, կազմակերպել էր քննարկում «ՀՔԾ-ի լուծարումը և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը» թեմայով: Բանախոսներն են արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
25.02.2021 թվականին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Գտնում ենք, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրները պետք է լուծվեն համակարգային և փաստարկված փոփոխությունների արդյունքում, այն դիտարկելով սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո, և ոչ թե հատվածական և չհիմնավորված փոփոխություններով։ …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Կոալիցիայի հետ համագործակցությամբ մշակել են այլընտրանքային զեկույց Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Գլուխ II-ի (Կոռուպցիայի կանխարգելում) և Գլուխ V-ի (Ակտիվների վերականգնում) իրականացման վերաբերյալ։ Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական ազդեցությունը, բարեվարքության պակասը, մոնիթորինգի և ռեսուրսների պակասը, ակտիվների վերականգման ինստիտուտի …
Փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 5-րդ համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։ Արդյունքում ՔՀԿ …
Փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 5-րդ համաժողովը: Ողջույնի խոսերով հանդես եկան Կոալիցայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը և կառավարման խորհրդի անդամ Արփինե Հակոբյանը: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 09.12.2019-25.12.2020թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվութունը, որը քննարկումներից հետո հաստատվեց Կոալիցիայի համաժողովի կողմից: Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է …
«Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն շրջանավարտների ակումբ» հարթակը, որը ստեղծվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ի 6 հոսքերի շրջանավարտների համախմբման, փոխադարձ կապի ամրապնդման և համագործակցության խթանման նպատակով, մեկնարկել է թեմատիկ քննարկումների շարք՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման արդի հիմնախնդիրներին և այդ համատեքստում՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Հունվարի 14-ին ակումբի անդրանիկ տեսաքննարկումն իրականացվել է «Արցախյան երկրորդ …
Դեկտեմբերի 27-ին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում, առցանց եղանակով, տեղի ունեցավ ավարտական հանդիպում՝ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի էլեկտրոնային դասընթացը ավարտած Սյունիքի մարզի աշակերտների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻՀԱ Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը, ով շնորհավորեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի էլեկտրոնային դասընթացը բարեհաջող ավարտած Սյունիքի մարզի աշակերտներին …
Հոկտեմբեր ամսին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի մասնակիցները ձևավորել են հինգ աշխատանքային խմբեր՝ հինգ տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով: Կրթության խմբում ընդգրկվել էին ամենատարբեր մասնագիտությունների երիտասարդներ՝ տնտեսագետ, իրավաբան, միջազգայնագետ, սոցիալական մանկավարժ և մանկավարժ: Խումբը նորարարական մոտեցումներով նախագծել և որոշել էր իրականացնել «Հակակոռուպցիոն դեսպաններ» ծրագիրը, որը ենթադրում էր Գեղարքունիքի մարզի աշակերտների հետ առցանց սեմինարի անցկացում։ Սեմինարների …