2016 թվականին Հայաստանում հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ամենամեծ ցանցը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ներկայացրեց հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 7 կետերից։ Քարտեզը երկար ժամանակ քննարկվեց ինչպես կառավարության, այնպես էլ ՔՀԿ-ների հետ և ենթադրվում էր, որ այն կգործի ու զգալի փոփոխություն կմտցնի ոլորտում։ Ընդունվեց հակակոռուպցիոն օրենսդրության մեծ փաթեթ, որը մասնագետների գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ …
2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ): …
Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։ Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի …
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօր քննարկում է նշված պաշտոնում Բարսեղյանին նշանակելու հարցը։ Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։ Հարկ է նշել, որ Մրցութային …
Երեկ համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի …
Սիրելի երիտասարդներ, Հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության տրամադրումը: Սիրով հայտարարում ենք, որ մեկնարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի ընդունելությունը: Մասնակցելու համար լրացրե՛ք սույն դիմումը մինչև մայիսի 31-ը: Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումներով. http://iravaban.net/112319.html, http://iravaban.net/70176.html, https://armla.am/40606.html։ Լրացուցիչ տեղեկության համար՝ [email protected], 010 540199
2021 թվականի մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը: Այն նախատեսում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում, որի հիմնական գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործություններով նախնական քննության իրականացումն է: Կոմիտեն ձևավորվելու է մրցութային կարգով: Ի կատարումն նշված օրենքի Կառավարությունը սահմանում է Կոմիտեի նախագահի հաստիքի համար անցկացվող մրցույթում թեկնածուների կողմից ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Այս նպատակով …
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը 1in.am-ի տաղավարում մասնակցել է տնտեսական քաղաքականություն թեմայով քննարկմանը: Նա մասնավորապես նշել է, որ տնտեսության ոլորտում անհրաժեշտ է ապահովել ներառական աճ և ոչ թե նկարովի: Դրա համար պետք է կորզող հաստատությունների փոխարեն ունենալ ներառական հաստատություններ, այդ թվում տնտեսական, որոնք էլ պետք է …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։ Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը, որը երեկ մանրամասն քննարվել է առցանց համաժողովում, որին մասնակցում էին պետական մարմինների …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։ Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը։ Այսօր՝ ապրիլի 20-ին, զեկույցի քննարկման նպատակով առցանց համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին …