Թավշյա հեղափոխության արժեքների իրացման համար կան խոչընդոտներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով լսումների ժամանկ իր ելույթում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, Անցումային արդարադատության հանձնախմբի ղեկավար Մովսես Արիստակեսյանը։ «Անցումային արդարադատության գործիքները պետք է Հայաստանում իրականացվեն, որի համար …
Փետրվարի 25-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը։ Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։ «Ամենակարևոր խնդիրը, ինչպես դրված է այս բարեփոխումների փաթեթում՝ ոստիկանի կերպարի փոփոխության խնդիրն է։ Ինչպես մենք ասում էինք դեռևս Անցումային արդարադատության քննարկումների ժամանակ՝ իրավապահ …
Ազգային ժողովում փետրվարի 25-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց կառույցի դիրքորոշումը։ «Նախագծի համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ԱԺ նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ՝ …
2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածության և արդյունավետության ապահովման համար առաջարկվում է ստեղծել նոր, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը …
Այսօր՝ փետրվարի 12-ին, տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ «Երբ խոսում ենք հակակոռուպցիոն քննչական մարմնի մասին, կարող է թվալ, թե սա հերթական ինչ-որ մարմինն է, որ ոչինչ չի անի և այլն, բայց ես ուզում եմ …
Իրավաբանների հայակական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հունվարի 30-ին Ազգային ժողովում մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի …
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 29-ին, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ), քննարկել էր բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարցը: Մասնավորապես, ԻՀԱ-ն պատրաստակամություն էր հայտնել համակարգել ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը և համագործակցությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի բյուջետային հայտերի կազմման …
Աշխարհի ՔՀԿ-ները նշում են 2019 թվականի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այս տարվա «Միավորված ընդդեմ կոռուպցիայի» արշավը ընդգծում է այն կարևոր հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ միավորվելուց կշահի ամբողջ հասարակությունը, բիզնեսը և անհատները: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ արշավը կենտրոնանում է կոռուպցիայի ունեցած վնասակար հետևանքների վրա՝ ընդգծելով, որ այս չարիքը …
2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան …
Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում 7 միավորի առաջընթաց է ունեցել: Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում այս առաջընթացը պայմանավորում է երեք գործոններով. ա․ իրավապահ բնույթի գործառույթներ. բ․ հանրային իրազեկում. գ․ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության մշակում` հանրային լայն մասնակցությամբ` հիմնված կոռուպցիայի դեմ պայքարի երեք կարևոր ուղղությունների վրա: Մանրամասները տեսանյութում։