Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության կողմից մշակված դատական բարեփոխումների փաթեթը։ Թե ինչպիսի փոփոխություններ է այն նախատեսում և ինչ դեր կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների կատարման մասով, Իրավաբան․net-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
2020 թվականի ապրիլի 14-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը՝ «Իրավական ակտերի փորձաքննության և կարգավորման ազդեցության գնահատման գործընթացներն ու հիմնական փուլերը» թեմայով: Դասընթացի թեման ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը։ Դասընթացի շրջանակում ներկայացվեց իրավական ակտերի տեսակներն ու դրանց հիերարխիան, իրավական ակտերի փորձաքննության իրականացման գործընթացը, իրավական …
2020 թվականի ապրիլի 9-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կուալա Լումպուրի հանրահայտ սկզբունքները և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասընթացի շրջանակներում դասախոսը ներկայացրեց Կուալա Լումպուրի հանրահայտ սկզբունքները և դրանց բովանդակությունը։ Նա նշեց հակակոռուպցիոն ռազմավարության …
2020 թվականի ապրիլի 7-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունն և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ), դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը։ Դասախոսը ներկայացրեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Անդրադարձավ ՀՀ-ում ՀՀԾ-ի ներդրման …
ՀՀ Կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության է արժանացրել և սահմանված կարգով Ազգային ժողովին ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որն առնչվում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին, լրացնել 4-րդ մասով՝ հետևյալ …
2020 թվականի ապրիլի 2-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Բարեվարքությունը և դրա տարրերը՝ մասնագիտական արհեստավարժություն (կոմպետենցիա), հաշվետվողականություն, էթիկայի կանոններ և հակակոռուպցիոն վարքագիծ», դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։ Ըստ դասախոսի՝ լավ կառավարումն ու բարեխղճությունը փոխլրացնում են միմյանց, սակայն լավ կառավարումը ավելի շատ …
ՀՀ կառավարության 28/10/2019թ. թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով որպես միջոցառում սահմանվել է գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով մարմինների միանման կարիքների բավարարումը միևնույն բնութագրեր ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված միջոցառման կատարման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսվում է մշակել …
2020 թվականի մարտի 31-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Միջազգային փորձ․ հաջողված երկրների պատմությունների ներկայացում, հակակոռուպցիոն անկախ մարմիններ», դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Կարեն Զադոյանը ներկայացրեց միջազգային փաստաթղթերում հակակոռուպցիոն դրույթները՝ անդրադառնալով ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածներին, …
2020 թվականի մարտի 26-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Միջազգային իրավական գործիքներ և հակակոռուպցիոն ձևաչափեր», բանախոսը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում մեծ դերակատարություն ունեցող յուրաքանչյուր կառույցի դերը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար վերջիններիս կողմից պետություններին առաջարկվող …