Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց անցումային արդարադատության իրականացման նպատակը և ձևերը՝ միջազգային փորձի ներքո: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց անցումային արդարադատության անցկացման մասին: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Անցումային արդարադատությունը գործընթացների և մեխանիզմների ամբողջություն է, որը հասարակության դեմ անցյալում կատարված օրինախախտումները շտկելու, արդարությունը …
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 9-ին Աղվերանում մեկնարկեց «Ինչպե՞ս կառավարել ուժեղ կոալիցիաներ» հնգօրյա դասընթացը՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ստեղծված և/կամ հզորեցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների համար։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ծրագիրը, ինչպեսև կազմակերպված դասընթացը։ Նրա խոսքով, դասընթացը կազմակերպվել է «Ագորա …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալել են «ԱրմՔոմեդի» երգիծական ծրագրի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանին։ Հյուրը ներկայացրեց, թե ինչպես է երգիծանքը որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմ կիրառվում Հայաստանում, դրա միջոցով ինչպես են պախարկվում կոռուպցիոն երևույթները և դրանց հանդեպ հասարակության բացասական կարծիքը ձևավորում։ «Երգիծանքը ավելի լավ է ընկալվում հանրության կողմից, քան, օրինակ՝ որևէ լուրջ ձեռագրով գրված հոդված: Այն …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները շարունակեցին քննարկումը պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերի հասկացությանը, տեսակների, ստուգման փուլերի, ՀՀ օրենսդրական կարգավորումների և բացերի վերաբերյալ: Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։ Դպրոցի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի՝ գործնական առաջադրանքը կատարելու համար: Խմբերին տրվել էր պաշտոնատար անձի և նրան …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Լուսինե Նալբանդյանի հետ քննարկեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ)։ Փորձագետը նախ ներկայացրեց իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ տարածված մոդելները՝ ներկայացնելով անգլոսաքասոնական և մայրցամաքային իրավունքի երկրների փորձը։ Այնուհետև, նա խոսեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Շեշտադրում կատարեց ՀՀԾ-ի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 25-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանին։ Վերջինս ներկայացրեց հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ռազմավարությունը, որպես առաջադրված խնդիր, նախատեսում է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կառուցումը և զարգացումը, վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերի հասկացությունը, տեսակները, ստուգման փուլերը, ՀՀ օրենսդրական կարգավորումները և բացերը՝ միջազգային լավագույն փորձի ներքո: Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։ Հայտարարագրերն ունեն երկու հիմնական նպատակ՝ բացահայտել ապօրինի հարստացման և շահերի բախման դեպքերը։ Հայտարարագրերը գործող …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 18-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ, այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին: Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման գործիքները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ E-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների տեսակները: Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Առնոլդ Վարդանյանը, որը նաև եղել է հակակոռուպցիոն դպրոցի առաջին հոսքի շրջանավարտ, ներկայացրեց կոռուցիոն բնույթ ունեցող հանցագործությունների քրեաիրավական որակման առանձնահատկությունները և խոսեց դրանց վերաբերյալ արդի հիմնախնդիրների մասին: Բանախոսը մանրամասն անդրադարձ կատարեց ապօրինի հարստացման, փողերի լվացման, կաշառք տալու և ստանալու վերաբերյալ հանցակազմերի առանձնահատկություններին՝ ներկայացնելով նաև դատական պրակտիկան, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմները, այդ թվում միջազգային կազմակերպությունների գործառույթները, նրանց կողմից Հայաստանին տրված հանձնարարականները և դրանց կատարման ընթացքը: Հակակոռուպցիոն պայքարում ելակետային փաստաթուղթ է համարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիայի նախաբանում նշված է. «Անհանգստացած լինելով հասարակությունների կայունության և անվտանգության համար կոռուպցիայի առաջացրած խնդիրներով և սպառնալիքներով, որոնք խարխլում են …