Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին առաջնորդներին անհրաժեշտ արժեքային համակարգը՝ նպատակին հասնելու համար: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Ներկաները պատմությունից հիշեցին այն անհատներին, որոնք իրենց որդեգրած արժեքների միջոցով կարողացել էին դիմադրել, պայքարել և հասնել արդյունքի: Օրինակ՝ Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին մշակել էր պայքարի միջոց, որը հիմնված էր …
Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը: Արտահերթ նիստը գումարվել է հաշվի առնելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությունները: Նիստում քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի, որը հունիսի 25-ին Ազգային ժողովի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների տեսակները: Որպես լավագույն փորձի օրինակներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը խոսեց Լատվիայի և Լիտվայի հակակոռուպցիոն մարմինների մասին, որտեղ վերջերս ուսումնական այցեր է կատարել: Փորձագետը նշում է, որ աշխարհում հակակոռուպցիոն մարմիննները լինում են 3 տեսակի. Ունիվերսալ, Տարանջատված, Ապակենտրոնացված: Լատվիայում և Լիտվայում գործում …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հունիսի 20-ին հյուրընկալեցին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: Նշենք, որ պատգամավորը 2015 թվականին ավարտել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2-րդ հոսքը: Դասընթացին քննարկվեցին բիզնես և քաղաքականության տարանջատման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ հարցեր: Անի Սամսոնյանը այն համոզմանն է, որ …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման փուլերը և պայքարի մեթոդները: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման 3 փուլերը. Փուլ 1 (1989-1995թթ.) տաբուների վերացում, Փուլ 2 (1996-2003թթ.) միջազգային ստանդարտների ընդունում, Փուլ 3 (2003 թ.-ից սկսած) միջազգային նորմերի կիրառումը ազգային մակարդակով: Մարատ Ատովմյանի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի էությունը, զարգացման պատմությունը և կոռուպցիայի ազդեցությունը հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց «կոռուպցիա» հասկացության հիմնական սահմանումը, որը ընդունված է աշխարհում: Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահից ելնելով: Դպրոցի մասնակիցները ներկայացրին կոռուպցիայի առաջացման պատճառների մասին …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի մասնակիցներ են ընտրվել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ: Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: …
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։ Հայաստանում …