Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի երրորդ կազմի նախագահ, կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանը Իրավաբան.net-ի հետ զրուցել է 2019 թվականին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
ԻՀԱ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող/ իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը սույն թվականի հունվարի 22-ին մասնակցել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմերպված «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձում՝ առանց մեղադրական դատավճռի» թեմայով աշխատաժողովին: Աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնելու …
Հաշվի առնելով 2020 թվականի հունվարի 21-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ուղղված դիմումն այն մասին, որ Կոալիցիայի կառավարման խորհուրդը քննարկի և դիքորոշում հայտի Կարեն Զադոյանին՝ որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի, լիազորել նրան հանդես գալ նաև որպես Կոալիցիայի կողմից առաջադրված Հանձնաժողովի …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությունն ու բարեխղճության սկզբունքների ամրապնդումը, հայտարարում են «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի մեկնարկը: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտները։ …
2019 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումը, նշեց, որ դա ամբողջովին համապատասխանում է միջազգային փորձին և այդ ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՄ) նախատեսված երկկողմ հանձնառություններին։ Ռազմավարության մշակումն ընթացել է քաղաքացիական հասարակության հետ կառավարության ակտիվ համագործակցության պայմաններում։ Այդ համագործակցության շրջանակներում իր …
Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 24-ին: Ցանցը ստեղծվել է փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաների կողմից։ Այն գործում է ցանցի հիմնադրման հռչակագրի հիման վրա: Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Ցանցին՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում հիմնադրված ՔՀԿ-ների …
ԻՀԱ խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը 21.12.2019թ. սկայպով ելույթ է ունեցել Իրաքում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ՔՀԿ-րի համար կազմակերպված ՛՛Իրաքում թափանցիկության աջակցություն. արտացոլում և երկխոսության համակարգում՛՛ կլոր սեղան-քննարկման շրջանակներում: Մ. Ատովմյանը ներկայացրել է ԻՀԱ և ՔՀԿ-րի հակակոռուպցիոն կոալիցիայի կատարած զգալի աշխատանքը Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման հարցում, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն պայքարի վերջին զարգացումներին: Իրաքի …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը հյուրընկալվել էր «Առաջին լրատվականի» տաղավարում։ Հյուրը խոսել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, անցումային արդարադատության կիրարկման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում
Անկախությունից ի վեր, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը վկայում է, որ շուրջ երեսուն տարվա ընթացքում հասարակական կյանքում բավարար չափով չեն անցկացվել այնպիսի հիմնարար բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեին ընդհանուր բարեկեցության և քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, յուրաքանչյուրի կողմից ժողովրդավարական արժեքները հարգելուն և պահպանելուն, երկրում իրավունքի գերակայության հաստատմանը: Հասարակական կյանքում գոյություն ունեցող բացասական երևույթների նկատմամբ զանգվածային անհանդուրժողականությունը 2018թ. …
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ անկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։ Արդյունքում …