Մարտի 24-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի երրորդ դասընթացը, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, դասընթացը կրկին անցկացվեց հեռավար կարգով։ Դասընթացի թեման էր` «Կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուները՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում, պատժի անխուսափելիություն», բանախոսը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Կարեն Զադոյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյունների՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման, …
2020 թվականին մարտի 19-ին մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի դասընթացը։ Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ դասընթացը անցկացվեց հեռավար կարգով։ Ունկնդիրներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Հանդիպման ընթացքում ուկնդիրներին ներկայացվեց Դպրոցի իրականացրած գործունեությունը և կրթական ծրագրի ամփոփ նկարագիրը։ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի ունկնդիրները …
Սույն թվականի մարտի 20-ին հեռավար մեթոդով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի բանավոր փուլը։ Գիտաժողովը անցկացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 6 զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացրին իրենց …
Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը ներկայացրել է 2019թ. ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան թեև առանձնակի կարևորում է Հայաստանում կոռուպցիայի և …
Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի գրասենյակում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների համար կազմակերպվել է կարողությունների զարգացմանը միտված սեմինար-դասընթաց՝ «Տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ միջոցներ» թեմայով: Դասընթացը վարել է Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը, ով մասնակիցներին է ներկայացրել տեղեկատվության հավաքագրման որակական և քանակական մեթոդները, ֆոկուս խմբային, փաստաթղթերի …
2020 թվականի մարտի 4-ի Եվրոպայի Խորհրդի գրասենյակը կազմակերպել էր «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողով, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։ Համաժողովին «ՏԻՄ մակարդակում քաղաքացիների մասնակցության հայաստանյան փորձը» թեմայի վերաբերյալ զեկույցում հանդես է եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական …
2017-2019թթ. իրականացվող ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախորդ տարի հիմնվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որը համախմբեց և մեկտեղեց ոլորտային կոալիցիաների ջանքերը։ Այսպես, Ցանցի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից հավաքագրվել և կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Մասնավորապես, առաջարկությունները ուղղված են «Գնումների մասին» ՀՀ …
Այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ընթանում են լսումներ՝ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով։ Ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց կառույցի դիրքորոշումը։ «Ինչպես արդեն գիտեք, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 366-րդ հոդվածի ուժով ստեղծվելու է քաղաքացիական հասարակության հարթակ և այս լսումները հարթակի ստեղծման գործընթացի մասն են։ Այս գործընթացում կարևորում …
Այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ընթացող «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով լսումների ընթացքում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը: «Ուրախ եմ ողջունելու բոլորիդ «Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի» և կոալիցայի քարտուղարությունը իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիայի անունից և ներկա գտնվելու այս կարևոր միջոցառմանը: «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին» …
Թավշյա հեղափոխության արժեքների իրացման համար կան խոչընդոտներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով լսումների ժամանկ իր ելույթում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, Անցումային արդարադատության հանձնախմբի ղեկավար Մովսես Արիստակեսյանը։ «Անցումային արդարադատության գործիքները պետք է Հայաստանում իրականացվեն, որի համար …