Հոկտեմբերի 22-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 10 մասնակից։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանն աշակերտների հետ հարց ու պատասխանի մեթոդով ամփոփեց արդեն հաղթահարված թեմաները: Հանդիպման ընթացքում աշակերտները պատասխանեցին նախօրոք առանձնացված …
Դեկտեմբերի 11-ին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մանսակիցները դիտեցին մարդու իրավունքների համար պայքարի ջատագովներից մեկի՝ Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմի վերջին հատվածը։ «Ծրագրի շրջանակներում երկու ֆիլմ ենք դիտելու մասնակիցների հետ, որոնցից մեկը հենց Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմն է։ Այն պայքարի մասին է։ Ես նաև միշտ օրինակ եմ բերում …
2020 թվականի դեկտեմբերի 08-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կինոդիտում։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը ողջունեց ներկա աշակերտներին, որից հետո ներկայացվեց ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի կենսագրությունը: Գուծունեությանը ծանոթանալուց հետո աշակերտները դիտեցին Ռութ Բեյդեր Գինսբուրգի մասին պատմող ֆիլմը: …
Իրավաբանների հայկական ասոցիացիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմակերպել էր Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա միջոցառում։ Մեկնարկից առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով համակարգող Ռազմիկ Սարգսյանը, ինչպես նաև …
Դեկտեմբերի 7-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի հերթական դիտումը։ Ունկնդիրները քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը։ ԻՀԱ Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին՝ ներկայացնելով, որ ֆիլմի դիտումը կազմակերպվել է հակակոռուպցիոն ուսուցման ծրագր շրջանակներում։ Մասնակիցները …
Դեկտեմբերի 3-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի դիտում։ ԻՀԱ Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցների ակտիվությունը՝ կարծիք հայտնելով, որ առցանց ուսուցումն առավելագույնս կտպավորվի նմանատիպ միջոցառումների արդյունքում: Ֆիլմը վերաբերում էր Նելսոն Մանդելայի կյանքին ու վերջինիս կողմից ազատության համար մղված պայքարին: «Նման ֆիլմերի դիտումներն …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները և Շիրակի հակակոռուպցիոն աշակերտական ակումբի անդամները 2020 թվականի նոյեմբերի 26-ին առցանց հանդիպում ունեցած Շիրակի մարզի դատախազության դատախազ՝ Արթուր Մնոյանի հետ։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը։ Մասնակիցների ողջունեց նաև դատախազ Արթուր Մնոյանը։ Հանդիպման ընթացքում դատախազ՝ Ա․ Մնոյանի կողմից …
Նոյեմբերի 26-ին առցանց հարթակում կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրների հանդիպումը ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ: Անի Սարգսյանը, լինելով կոռուպցիայի դեմ անմիջականորեն պայքարող դատախազ, երիտասարդների հետ կիսվեց իր փորձով: Դատախազն ունկնդիրներին ներկայացրեց հարցի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կողմը: Քննարկման ընթացքում պատասխանեց ունկնդիրների հարցերին, որոնք …
Նոյեմբերի 17-ին դատախազ Գարիկ Աբելյանը հանդիպում-քննարկում ունեցավ Սյունիքի և Շիրակի հակակոռուպցիոն աշակերտական ակումբների ունկդնիրների հետ: Դատախազ Աբելյանը հանգամանորեն ներկայացրեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, մեղավոր անձանց դատապարտման հարցերում դատախազության լիազորությունները: Ընդհանուր առմամբ ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարում առկա իրավիճակը Սյունիքի մարզում: Ավագ դպրոցականները հետաքրքրվեցին առհասարակ կոռուպցիայի վերացման հնարավորությամբ, այս գործում մեր պետության ներդրած ջանքերով: Գարիկ Աբելյանը պատասխանեց աշակերտների …
Այսօր՝ նոյեմբերի 16-ին Լոռու հակակոռուպցիոն աշակերտական ակումբի ունկնդիրները հանդիպեցին դատախազ Վահե Դոլմազյանի հետ։ Առցանց հարթակում դատախազն ավագ դպրոցականներին ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության դերն ու գործառույթները։ Լոռու աշակերտները Վահե Դոլմազյանին ուղղեցին իրենց հուզող տարատեսակ հարցեր՝ սկսած տեսական իրավագիտությունից մինչև գործնական կոռուպցիոն դեպքեր։ Դատախազը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարին բոլորի մասնակցությունը։ Այս մասով հարց ու պատասխան անցկացվեց …