Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանտեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Տարիներ շարունակ կարևորելով հակակոռուպցիոն կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ նաև Կոալիցիա) հայտարարում է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հակակոռուպցիոն ուսուցման մեկնարկ։ Եթե ցանկանում եք ստանալ հիմնական գիտելիքներ հակակոռուպցիոն ոլորտի, ինստիտուտների, մեխանիզմների վերաբերյալ և ունենալ ձեր ուրույն ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում, ապա շտապեք գրանցվել դասընթացին …
2023 թվականի դեկտեմբերի 26-ին առկա ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի 2023 թվականի ամփոփի նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Մովսես Արիստակեսյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր կոալիցիայի 2024-2028 թթ ռազմավարական պլանի, խորհրդի անդամների միջև աշխատանքների բաժանման, կոալիցիայի անդամների հակակոռուպցիոն ուսուցման, կոալիցիայի անդամների կողմից կամավոր նվիրատվությունների ընթացակարգի, …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, առաջնորդվելով իր ստեղծման հռչակագրում նշված նպատակներով և առաքելությամբ նախանշված ապագայի պատկերով ու արժեքներով, իրականացրել է հսկայածավալ նպատակային գործունեություն՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, հակակոռուպցիոն կրթության զարգացմանը և կոռուպցիայի հակազդմանը: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ խոսելով կատարված աշխատանքների և ապագայի …
Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից իրականացվում է «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել են ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծություններ։ Ծրագրի շրջանակներում ԻՀԱ փորձագետների կողմից մշակվել են հետևյալ փորձագիտական վերլուծությունները․ Ազդարարման համակարգի …
Դպրոցականների և ուսանողների շրջանում «Պատկերիր ճշմարտությունը» խորագրով նկարչական և «Պատմիր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների մրցույթներ են անցկացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Մրցույթներին գրանցվել են շուրջ 230 մասնակիցներ Հայաստանի բոլոր մարզերից․ ստացվել են 150-ից ավել աշխատանքներ։ Մրցույթներն ամփոփվել են դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում կայացած «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական …
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ …
2023 թվականի դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովը։ Համաժողովն անցկացվեց հիբրիդային ձևաչափով․ Կոալիցիայի անդամները, որոնք գործում են Երևանում՝ մասնակցեցին առկա եղանակով, իսկ մարզային մեր գործընկերները միացել էին առցանց։ Համաժողովի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 09.12.2022-08.22.2023թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը՝ հատկանշական համարելով այդ ժամանակահատվածում կազմակերպված Երիտասարդ առաջնորդների …