Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը այսօր՝ հուլիսի 16-ին, հավաստագրեր և մրցանակներ հանձնեց Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովների մրցանակակիրներին և մասնակիցներին։ Դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, իսկ Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի …
2020 թվականի հունիսի 10-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի ավարտական մրջոցառումը։ Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ դպրոցի փակման միջոցառումը անցկացվեց հեռավար կարգով։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Ավարտական միջոցառման ընթացքում ունկնդիրները հաջողությամբ ներկայացրեցին իրենց ավարտական հետազոտական աշխատանքները, որոնք ընդգրկում էին տարբեր թեմաներ, …
2020 թվականի մայիսի 21-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի վերջին հեռավար դասընթացը։ Դասընթացը անցկացվեց ազատ ձևաչափով՝ ամփոփիչ քննարկման տեսքով, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Կարեն Զադոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ունկնդիրներին շնորհավորեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի դասընթացները ավարտելու կապակցությամբ և նրանց հաջողություն մաղթեց ավարտական զեկույցների պատրաստման և …
2020 թվականի մայիսի 19-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Ներպետական օրենսդրության շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների ներկայացում և դրանց բացահայտման առանձնահատկությունները, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Վճռաբեկ դատարանի գլխավոր իրավաբան-փորձագետ Առնոլդ Վարդանյանը։ Դասընթացի ընթացքում ունկնդիրների հետ քննարկվեց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը։ Միևնույն ժամանակ, անդրադարձ կատարվեց այդ հանցագործությունների քննության մեթոդոլոգիական …
2020 թվականի մայիսի 14-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Ազդարարման համակարգ․ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների դերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասախոսը ներկայացրեց ազդարարման համակարգը, դրա կիրառման մեխանիզմները և արդյունավետությունը, ինչպես նաև կարևորեց ազդարարման համակարգի դերը կոռուպցիայի դեմ պայքարում, միևնույն ժամանակ՝ անդրադարձավ միջազգային փորձին։ Դասախոսը ունկնդիրներին …
2020 թվականի մայիսի 12-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ դատական համակարգը և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը: Դատական վեթինգը՝ Հայաստանում»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասախոսը ներկայացրեց ՀՀ դատական համակարգի ընդանուր բնութագիրը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կառուցվածքը և լիազորությունը, ապա նշեց դատավոր դառնալու համար բոլոր …
2020 թվականի մայիսի 7-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ-ում հանրային ծառայության համակարգը․ հանրային ծառայողների գույքի, եկամուտի և շահերի բախման վերաբերյալ հայտարարագրերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։ Դասընթացը կրկին մեկնարկեց pretest-ի լրացմամբ, որի շնորհիվ ունկնդիրները ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Դասախոսն …
2020 թվականի մայիսի 5-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիան պետական գնումների ոլորտում և ոլորտային հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։ Դասընթացը մեկնարկվեց ունկնդիրների կողմից pretest-ի լրացմամբ, որի արդյունքում նրանք ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ, որից հետո դասախոսը ընդհանուր ներկայացրեց …
2020 թվականի ապրիլի 30-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Անցումային արդարադատություն, միջազգային փորձ և դրա կիրառելիությունը ՀՀ-ում, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը: Դասախոսը ներկայացրեց Անցումային արդարադատության ընդհանուր բնութագիրը, այնուհետև անդրադարձավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծավալած գործունեությանը՝ կապված Անցումային արդարադատության հետ, ինչպես նաև խոսեց ԻՀԱ-ի …
2020 թվականի ապրիլի 28-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիայի կանխարգելումը ՏԻՄ-երում․ Integrity Islands, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը: Դասախոսը ներկայացրեց ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև անդրադարձավ Լավ կառավարման (Good Governance) տեսնկյունից միջազգային կազմակերպությունների տված գնահատականին ՀՀ-ում ՏԻՄ-ի իրականացրած գործընթացին։ …