Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների համար վարպետաց դասն անցկացրին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։ Վարպետաց դասը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին, առկա համաձայնագրերին և Արևելյան գործընկերության նշանակությանը՝ մեր տարածաշրջանի համար։ Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց քաղհասարակության և ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում։ …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հուլիսի 19-ին ծանոթացել են հակակոռուպցիոն կրթության թեմային։ Բանախոսը հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանն էր։ Նա կարևորել է հակակոռուպցիոն կրթության դասավանդումը, ուսուցանումը հենց մանկապարտեզներից և պատմել ոլորտում իր փորձառությունից։ Մարատ Ատովմյանը պատմել է, թե ինչպես են ընդունել այս գաղափարը տարիների առաջ …
Նախագծի վերաբերալ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ամբողջական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն հուլիսի 18-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին ՀՀ կառավարությունում, որտեղ նրանց ընդունեց վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ազդարարման համակարգը, կառավարության կառուցվածքը, վարչապետի աշխատակազմի լիազորությունները։ Լիլյա Աֆրիկյանի դիտարկմամբ՝ այ պահին …
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 18-ին Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրանց ուղեկցում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Իր խոսքում ԻՀԱ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ընդունելության համար։ Կարեն Զադոյանը …
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն հուլիսի 17-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Արդարադատության նախարարությունում, որտեղ նրանց ընդունեց փոխնախարար Կարեն Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ վերջին 3 տարիների ընթացքում է Հայաստանում ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ, օրենսդրական ողջ հենքը։ Այս ասելով …
ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում։ Ըստ նախագծի՝ այն պետական կամ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, ինչպես նաև այն ոչ առևտրային պետական կամ համայնքային կազմակերպությունները, …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հուլիսի 13-ին ծանոթացել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին, զարգացող իրավական պրակտիկային և առկա խնդիրներին։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձել է ինչպես օրենքի վերաբերյալ ՍԴ-ում հարուցված վարույթին, այնպես էլ դրան վերաբերող Վենետիկի հանձնաժողովի տված …
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն հուլիսի 14-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին ՀՀ գլխավոր դատախազություն։ Պետական կառույցում նրանց ընդունեց ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Արսենյանը։ Նա դպրոցի ունկնդիրների ներկայացրեց Գլխավոր դատախազության …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 14-ին հյուընկալվել էին Վճռաբեկ դատարանում։ Ունկնդիրներին հուզող հարցերին պատասխանեցին դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ Լիզա Գրիգորյանը և Գևորգ Գյոզալյանը։ Վերջինս նշեց՝ ուրախ է, որ Իրավաբանների հայկական ասոցիացիային հաջողվում է շարունակական զարգացնել և նման ծրագրեր իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Նշենք, որ դպրոցը գործում …