Հագեցած 2 ամիս, այցեր շուրջ 2 տասնյակ պետական մարմիններ, վարպետաց դասեր ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Օգոստոսի 15-ին ավարտվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների ուսումնառությունը։ Դպրոցում ուսուցումն իրականացվել է 5 փուլերով. առցանց, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների, հանրային իրազեկման, խորացված և եզրափակիչ փուլերով։ «Այս դպրոցը 4 կարևոր խումբ գիտելիքներ և հմտություններ է ձեզ տալիս։ …
Ինչպես Իրավաբանների հայկական ասոցիացիան, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։ Այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, …
ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Այս մասին ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, …
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերը։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կարծիք-դիտարկումներին և առաջարկություններին՝ վերոնշյալ նախագծերի վերաբերյալ։ Կարծիքում տեղ են գտել …
Անխտիր բոլորի ռեալ ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը իրականություն դառնա։ Այս մասին ասաց Արդարադատության նախարար Արմենուհի Հարությունյանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային …
Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել է 50 մասնակից …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների ուսումնառությունն ավարտվեց եզրափակիչ` արտագնա ուսուցման փուլով։ 2 ամիս ոլորտի վերաբերյալ խորքային գիտելիքներ ստանալուց, մի շարք պետական և ոչ առևտրային կառույցներ այցելելուց հետո նրանք Աղվերանում ներկայացրին իրենց անհատական հետազոտական և խմբային աշխատանքները։ Շուրջ 20 ունկնդիրներ նշված 3 թեմաներով ինչպես անհատական աշխատանքներ էին պատրաստել, այնպես էլ հանրային իրազեկում անցկացրել։ Թեմաներն …
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։ Առաջինը օրն ունկնդիրների համար բանախոսել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, թեման հակակոռուպցիոն կրթությունն էր։ Նա նշել է, որ մինչև հիմա չկա կոռուպցիայի մեկ միասնական սահմանում, …
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։ Առաջին օրվա մեկնարկը տվել է «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը, ով ունկնդիրների համար բանախոսել է կարողունակությունների վրա հիմնված ուսուցման և ոչ ֆորմալ …
Օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։ 2-րդ օրվա բանախոսն էր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգող Անահիտ Մարդոյանը, որը ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հակակոռուպցիոն դպրոցում իր ստացած փորձառությունը։ 2023թ․ hունիսի 26-ից հուլիսի 5-ը բանախոսը Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ, որպես Իրավաբանների …